Lurer.com-ը գրում է.

Շիրակի մարզի Իսահակյան գյուղի «սիբիրյան խոցով» վարակման դեպքերից հետո նույն գյուղի անասնաբույժ Ռուստամ Սիմոնյանը ինքնասպան է եղել։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Իսահակյան գյուղի վարչական ղեկավար Արտավազդ Արսենյանը:

Վերջինս նշեց, որ ճանաչել է անասնաբույժին, լավ մասնագետ է եղել, և նրա ինքնասպանությունը կապել անասնաբույժի մեղքով վարակման դեպքերի ավելացման հետ, սխալ է. «Ես իրեն շատ լավ ճանաչում էի, ինքը 40 տարվա անասնաբույժ էր, շատ վստահելի մարդ էր, վատ արարքի ընդունակ չէր, լավ մասնագետ էր»,- նշեց գյուղի վարչական ղեկավարը:

Նա ասաց, որ անասնաբույժին գտել են իրենց գոմում կախված վիճակում. «Վերջին շրջանում Ռուստամն արդեն հիվանդ էր, 70 տարեկան էր: Կնոջ հետ խոսել եմ, ասաց, որ մեկ ամիս առաջ էլ է փորձել կյանքին վերջ տալ՝ մկնդեղ խմելով, սակայն նրա կյանքը հաջողվել է փրկել: Տանեցիներն էլ են զարմացած, թե ինչու է այդ քայլին գնացել»,- ընդգծեց Արտավազդ Արսենյանը:

Հիշեցնենք, որ Շիրակի մարզի Իսահակյան գյուղում «սիբիրյան խոցի» դեպքեր են հայտնաբերվել. 7 անձ տեղափոխվել է Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել