Armenpress.am-ը գրում է.

Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը հայտնում է, որ 6-ամսյա ժամկետով կարգելափակվի այցելուների մուտքը «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Նորաշենի արգելոցի և արգելավայրի տարածք: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տարածած հաղորդագրությունը.

«Հաշվի առնելով Սևանա լճի մակարդակի բարձրացման, ինչպես նաև համավարակով պայամանավորված Նորաշենի արգելոցի և Նորաշենի արգելավայրի տարածք մարդկանց հոսքը սահմանափակելու արդյունքում հայկական որորի արգելոցի և արգելավայրի ափամերձ ցամաքային տարածքներում ձվադրման, մարդկային գործոնի ազդեցության նվազման արդյունքում վերջին տարիներին չվահյուր թռչունների տեսակների և քանակի ավելացման հանգամանքը՝ Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով 6-ամսյա ժամկետով կարգելափակվի այցելուների մուտքը «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Նորաշենի արգելոցի և արգելավայրի տարածք։

Իրականացվելու է խիստ վերահսկողություն՝ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պահնորդական հատուկ ջոկատի և մի շարք այլ գերատեսչությունների և իրավապահ մարմինների սերտ փոխգործակցությամբ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել