Դերասանուհի Սիրանուշ Լազյանը, ում հայրը առաջին արցախյան պատերազմում անհետ կորածների թվում է, իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ կիսվելով իր ցավոտ պատմությամբ:
«Վերջին անգամ հորս տեսել եմ 6 տարեկանում։
Աղոտ եմ հիշում. փակում եմ աչքերս, ինձ ստիպում եմ հիշել՝ ին՞չ էր հագած, ին՞չ ասաց, վերջին անգամ ինչպե՞ս նայեց…
Հետո փակում եմ ականջներս ու լռության մեջ փորձում եմ վերադարձնել նրա ձայնը։
Մինչև հիմա այս տառապանքն է, ու գիտեմ, որ այդպես կլինի երկար, շատ երկար։
Գուցե չեմ կարող հիշողությունս վերականգնել,որովհետև հայրս գերեզման չունի….»,- գրել է նա:
BlogNews.am կայքի հետ զրույցում, պատմելով իր 33-ամյակի մասին, Սիրանուշն ասել էր. «Այս տարվա գլխավոր երազանքս խաղաղությունն է: Ամեն տարի երազանքներս կապված են եղել հորս հետ, ով արցախյան առաջին պատերազմի անհետ կորածների թվում է: Երազում էի որդի ունենալու մասին, սակայն այս պատերազմից հետո այդ թեման հավերժ փակվեց»: