Ամերիկյան հեռուստատեսության աստղ Քիմ Քարդաշյանը, որը հայտնի է նորաձևության աշխարհում և մասնավորապես` դիմահարդարման ասպարեզում իր ազդեցությամբ, վերջերս հաճախ է առանց շպարի լուսանկարներ հրապարակում:
Քիմը նմանատիպ լուսանկարներ սկսել է հրապարակել կրտսեր քրոջ` Քլոեի կողմից ապրիլի սկզբին առանց «ֆոտոշոփի» լուսանկարի հրապարակումից հետո: Նման կերպ են վարվել նաև մյուս քույրերը` Քորթնի Քարդաշյանն ու Քայլի Ջեները` ցուցադրելով իրենց տեսքն առանց շպարի:
Ինստագրամյան հետևորդների մի մասը դրական է արձագանքել և նշել է, որ դիմահարդարման ու ֆոտոշոփի կարիք ամենևին էլ չկա, իսկ մնացածը վրդովված խոստովանել են, որ առանց դիմահարդարման ու ֆոտոշոփի քույրերն անճանաչելի են։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել