Քարդաշյան-Ջեներ քույրերն անճանաչելի են առանց «ֆոտոշոփի» և դիմահարդարման (Photo)


10:48 , 1 հուլիս, 2021

Ամերիկյան հեռուստատեսության աստղ Քիմ Քարդաշյանը, որը հայտնի է նորաձևության աշխարհում և մասնավորապես` դիմահարդարման ասպարեզում իր ազդեցությամբ, վերջերս հաճախ է առանց շպարի լուսանկարներ հրապարակում:
Քիմը նմանատիպ լուսանկարներ սկսել է հրապարակել կրտսեր քրոջ` Քլոեի կողմից ապրիլի սկզբին առանց «ֆոտոշոփի» լուսանկարի հրապարակումից հետո: Նման կերպ են վարվել նաև մյուս քույրերը` Քորթնի Քարդաշյանն ու Քայլի Ջեները` ցուցադրելով իրենց տեսքն առանց շպարի:

Ինստագրամյան հետևորդների մի մասը դրական է արձագանքել և նշել է, որ դիմահարդարման ու ֆոտոշոփի կարիք ամենևին էլ չկա, իսկ մնացածը վրդովված խոստովանել են, որ առանց դիմահարդարման ու ֆոտոշոփի քույրերն անճանաչելի են։