Ուշադրություն դարձրեք, որ խոսքը տարրական դպրոցի մասին է։ Այսինքն` թավշյա Հայաստանում դպրոց հաճախած մանուկների մասին է։ Այս մանուկներին "կրթել" են այն ուսուցիցչները, ով իրենց աշակերտներին 2018 թվականի մայիսի 8ին ստիպել էին սպիտակ վերնաշապիկով գալ դպրոց, դասերից հանել ու տարել էին Հանրապետության Հրապարակ։ Այն ուսուցիչները, որ իրենց աշակերտների դասապրոցեսը մի կողմ դրած, փողոց էին փակում ու դմփ դմփ հու բղավում։
Զեկույցն այն երեխաների մասին է, ում կրթության որակի պատասխանատուներն արայիկ հարությունյաններն ու արևիկ անափիոսյաններն են եղել։
Սա է այսպես կոչված նոր Հայաստանի մասին խոսող անենա ցցուն փաստը։ Սա է այն ապագան, որ կառուցում է նիկոլը։
Խնդրին ծանոթ մարդիկ կհակադարձեն, և ես կհամաձայնվեմ։ Իհարկե խնդիրը նոր չէ, բայց խնդրի ահագնացող տեմպը նոր է։
Կրթության մատչելիությունից ու կրթության հավասարությունից տարիներ շարունակ խոսացողները տրվեցին էյֆորիային ու դուրս եկան փողոց փակելու, դմփ դմփ հու գոչելու։ Ուրախ զվարթ գնացին նախարարի պաշտոնում նշանակված ոչմիբանի հետ նկարվելու, ուրախացան, որ այդ ոչմիբանը վրեժխնդրության ճղճիմ արշավ էր սկսել ԱՅԲ֊ի դեմ։ 3 տարի այդ մարդիկ լուռ են։ Այս վիճակագրությունն այդ մարդկանց հիմա այնքան չի մտահոգում, ինչքան 4 տարի առաջ, 5 տարի առաջ։
Այդ երեսպաշտներին պետք է հեռու պահել կրթական համակարգից, արգելել որևէ բառ խոսել կրթության վերաբերյալ։
Հայաստանը հստակ քայլերով գնում է դեպի համատարած տգիտություն։ Պատճառը մեկն է` պայքար էլիտայի դեմ, պայքար էլիտա ձևավորելու դեմ։
May be an image of text
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել