Tert.am-ը գրում է.

Հնդկաստանի առողջապահության նախարար Հարշ Վարդհանը հայտնել է, որ երկրում արձանագրվել է «սև բորբոսով» վարակվելու 40,8 հազար դեպք, երեք հազարից ավելի հիվանդներ մահացել են, փոխանցում է ria.ru-ն։

«Սնկային վարակի հետևանքով մահացության թիվը 3129 է, մինչդեռ ընդհանուր առմամբ գրանցվել է հիվանդության 40 845 դեպք»,- ճեպազրույցի ժամանակ հայտնել է նա։

Ընդ որում, «սև բորբոսով» վարակված հիվանդների 32%-ը 18-45 տարեկան են, 42%-ը՝ 45-60, իսկ 24%-ը՝ 60 և ավելի։

Հնդկաստանի առողջապահության նախարարը նաև նշել է, որ հիվանդության դեպքերը տարածված են մասնավորապես՝ Մահարաշտրա, Կերալա, Թամիլ Նադու, Արևմտյան Բենգալիա և Օդիշա նահանգներում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել