168.am-ը գրում է.
Goal.com-ի հաղորդմամբ` Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է նորամուտը նշել Բունդեսլիգայում` կիրակի օրը կայանալիք «Այնտրախտի» դեմ հանդիպման ժամանակ: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի առաջատարը վնասվածքի պատճառով բաց էր թողել Գերմանիայի առաջնության մեկնարկային տուրի «Աուգսբուրգ» – «Բորուսիա» հանդիպումը: «Հենրիխը թիմի մասնիկն է: Երեկ 70 րոպեանոց երկկողմանի խաղ ենք անցկացրել: Նա րոպա առ րոպե ավելի լավ տպավորություն էր թողնում»,- ուրբաթ օրը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Յուրգեն Կլոպը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://168.am/2013/08/17/264438.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել