Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը՝ Տատյանա Բուրխունովան, ինստագրամյան էջում կիսվել է հանգստից լուսանկարներով՝ ներկայացնելով իր փոքր-ինչ գեր, բայց գեղեցիկ կազմվածքը:
Նրա՝ լողազգեստով լուսանկարների մեկնաբանություններում հետևորդները բաժանվել են երկու բանակի. մի մասը խորհուրդ է տվել Տատյանային անհապաղ նիհարել, իսկ մյուսներին դուր է եկել նրա կազմվածքը:
Այդ մեկնաբանությունների կողքով Պետրոսյանի կինն ու առաջնեկի մայրն անտարբեր չի անցել:
Նա հանգստից ևս մեկ լուսանկար է հրապարակել, որին կից գրել է.«Կազմվածքի և կլորության հովոնավորն է շոկոլադը: Աստված չանի՝ նիհարեմ»:
Նշենք, որ Տատյանան ավելի վաղ՝ հարցազրույցի ընթացքում, պատմել էր, որ հանգստի է մեկնել իր նյարդաբանի խորհրդով:
Վերջինս խոստովանել էր, որ իր հոգեկան առողջությունն այդքան էլ լավ վիճակում չի գտվնում և ինքն ամեն բան անում է վիճակը կարգավորելու համար: