«Հրապարակ»-ը գրում է.

«Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայանի մահից հետո այստեղ նոր ընտրություններ կանցկացվեն։ Նախկին քաղաքապետ Հակոբ Թովմասյանը չի բացառում իր թեկնածության առաջադրումը։ «Դեռևս հստակ չէ, ոչ կարող եմ ասել, թե կառաջադրվեմ, ոչ չեմ առաջադրվի»,– երեկ մեր լրագրողին հայտնել է նա։

 Հիշեցնենք, որ 2011թ. անկուսակցական Հակոբ Թովմասյանն առաջադրել էր թեկնածությունը, սակայն ընտրություններից մեկ օր առաջ ինքնաբացարկ էր հայտնել և կոչ արել իր համակիրներին չմասնակցել ընտրություններին, սակայն նրա անունը մնացել էր ցուցակում, և նրա օգտին քվեարկողներ էլ էին եղել, ստացել էր 230 քվե։ Դեռ այն ժամանակ խոսվում էր, թե Թովմասյանին գաղտնի աջակցում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։ Ի դեպ, նաև տեղեկություններ են շրջում, որ Աբրահամյանը ցանկանում է Արարատի քաղաքապետ դարձնել իր որդուն՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի փեսա Արգամ Աբրահամյանին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել