vnews.am-ը գրում է․

«Յուվենտուսի» հարձակվող Ալվարո Մորատան խոսել է Իսպանիայի հավաքականի երկրպագուների կողմից իրեն ուղղված քննադատության մասին:

«Ես կցանկանայի, որ մարդիկ իրենց պատկերացնեին ուրիշների փոխարեն: Ես խաղադաշտում հարյուր տոկոսով եմ նվիրվում: Այն, ինչ ասում եմ, տարբեր կերպ է մեկնաբանվում: Ունեմ 2 տարբերակ՝ կա՛մ լռել, կա՛մ պարզաբանել:

Հնարավոր է՝ չեմ կատարել աշխատանքս այնպես, ինչպես պետք է անեի: Հասկանում եմ՝ ինձ քննադատում են նրա համար, որ գոլեր չեմ խփում: Ցանկանում եմ, որ մարդիկ իրենց դնեն իմ տեղում, երբ ինձ սպառնում են, երբ երեխաներիս մահ են ցանկանում: Եթե հանկարծ ողբերգություն տեղի ունենա, նրանք կասեն․ «Լավ երեխա էր»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել