Slaq.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ունի երկու դուստր` Սաշան և Մալիան: Նախագահի ավագ դուստրը ծնվել է 1998 թվականին, իսկ կրտսերը` 2001-ին: Ներկայումս նրանք համարվում են Սպիտակ Տան ամենաերիտասարդ բնակիչները` 1980 թվականից ի վեր: Նախագահի դուստրերը սովորում են դպրոցում:

Дети президентов разных стран фото 2

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ավագ որդին` Վիկտորը դիվանագետ, միջազգային հարաբերությունների մասնագետ է: Սովորել է Բելառուսի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետում: Ծառայությունն ավարտելուց հետո աշխատանքի է անցել արտաքին գործերի նախարարությունում:

Дети президентов разных стран фото 3

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ունի երկու դուստր: Նախագահի կրտսեր դուստրը Ամերիկայում ուսումն ավարտելուց կարճ ժամանակ անց ամուսնացել է Ղրղզստանի նախագահի որդու հետ, սակայն ամուսնությանը հաջորդել է ամուսնալուծությունը: Այնուհետև Ալիան երկրորդ անգամ է ամուսնացել: Այժմ նա էլիտար շենքերի կառուցմամբ զբաղվող ընկերության նախագահն է: Ավագ դուստրը`Դարիգա Նուրսուլթանովա Նազարբաևան 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո գլխավորեց սոցիալ-մշակութային զարգացման կոմիտեն:

Дети президентов разных стран фото 1

Մոլդովայի նախագահ Վլադիմիր Վորոնինի որդին` Օլեգը երկրի ամենաազդեցիկ դեմքերի շարքում երկրորդ տեղն է զբաղեցնում: Նա Ֆինկոմբանկի դիտորդական խորհրդի նախագահն է: Պետք է նշել, որ նախագահի որդին ձեռնարկատեր է դարձել մինչ հոր նախագահ դառնալը:

Дети президентов разных стран фото 1

Գուլնարա Կարիմովան Ուզբեկստանի նախագահի երեխաներից ամենահայտնին է: Առաջին անգամ նա ամուսնացել է ամերիկացու հետ, ով Տաշկենտի Կոկա Կոլա ընկերության տնօրենն էր: Նրանք երկու երեխա ունեն, սակայն համատեղ կյանքը չի դասավորվել և Գուլնարան երեխաների հետ վերադարձել է Ուզբեկստան: Այժմ Գուլնարան զբաղվում է ոսկյա իրերի դիզայնով: Գուլնարան նաև երգչուհի է, ով հայտնի է Գուգուշ կեղծանվամբ:

Վրաստանի նախկին նախագահի թոռնուհին` Սոֆիկո Շեվարնաձեն ռադիոհաղորդավարուհի է:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամենասկզբից որոշել էր իր երեխաներին ցույց չտալ հանրությանը: Դրա հետևանքով նրա դստեր` Եկատերինա Պուտինայի մասին շատ բամբասանքներ էին պտտվում և նա մեծ ճանաչում էր ձեռք բերել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել