Tert.am-ը գրում է.
Եթե Հայաստանի քաղաքացիներն արտասահման են գնում ուսման համար, հիմնականում գնում են, որովհետև Հայաստանում համապատասխան որակներ չկան, իսկ ուսման վարձերի բարձրացումը միտված է նրան, որ այնպիսի պայմաններ ստեղծվեն այստեղ, որպեսզի մեր քաղաքացիներից շատերը ստիպված չլինեն դրսում սովորելու համար ավելի ծախսեր անել: Ուսման վարձերի թանկացման թեմայով այսօր «Ազատություն TV»-ի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Արա Ավետիսյանը:
«Խոսքը կրթության որակի և գնի համապատասխանության մասին է, մենք սրան նայում ենք ամբողջ Հայաստանի սոցիալական ապահովվածության խնդրի տեսանկյունից: ՀՊՃՀ-ում մենք բարձրացրել ենք հնարավոր նվազագույնը, որպեսզի հոգանք նոր տեխնիկական բազայի շահագործման և պահպանման ծախսերը»,- ասաց նա՝ նշելով, որ, օրինակ, Ամերիկյան համալսարանում նույն մասնագիտությունը կա և վարձավճարը մի քանի անգամ բարձր է ՀՊՃՀ-ից:
Ասուլիսին ներկա ուսանողներից մեկը հարց հնչեցրեց, թե ինչու՞ է միայն առաջին կուրսեցիների վարձավճարները բարձրացել և արդյո՞ք այդ լաբորատորիան կառուցվում է առաջին կուրսեցիների համար: Հարցին ի պատասխան՝ Արա Ավետիսյանն ասաց, որ ընդունվելու պահին ուսանողները վարձավճարների մասին պայմանագիր են կնքում, և բուհը չի կարող երկրորդ, երրորդ կուրսեցիների համար ամեն սեպտեմբերին վարձավճարներ բարձրացնել:
«Եթե այդ ամենը չհիմնավորված գործողությունների շղթայով է իրականացվում, ձեր հարցադրումների մի մասը հիմնավորված են հնչում, սակայն երբ ես հիմնավորում եմ այդ ամենը, և դուք էլ կարող եք գալ և տեսնել, տեսնելուց հետո դուք միայն մեկ հարց կտաք, թե արդյոք այդ բարձրացումը բավարարելու՞ է այդ ամենի շահագործման և պահպանման համար»,- ասաց ռեկտորը, ընդգծելով, որ Հայաստանում առաջին անգամ ուսումնական նման բազաներ են ստեղծվում:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ