1in.am-ը գրում է.

ՀԱՀ-ի դատարանը բավարարել երկրի պատմության մեջ խոշորագույն դրամական փոխհատուցում ստանալու վերաբերյալ մասնավոր անձի հայցը: Փոխահատուցման արժեքը 2 միլիոն դոլար է կազմում: Այդքան կստանա 23-ամյա Քրիստիան Ռաբին, ով տասը տարի առաջ ծանր վնասվածքներ էր ստացել: Դատարանը փոխհատուցման գումարը հիմնավորել էր նրանով, որ ստացված վնասվածքների պատճառով հայցվորը չի կարողացել այլևս գումար վաստակել, և կորցրել է եկամուտների աղբյուրը: Հայցով պատասխանողը կրթության նախարարությունն է: 

Քրիստիանը, սովորելով Պրետորիայի դպրոցներից մեկում, եղել է այն երեխաների թվում, որոնց վեր նետելով՝ բարձր դասարանների աշակետները զվարճանում էին: Երեխաները պետք է ցած ընկնեին ցանցի վրա, սակայն Քրիստիանը ոչ թե ցանցի վրա, այլ գետնին էր ընկել և ուշաթափվել: 13-ամյա դեռահասը բազամթիվ կոտրվածքներով և ուղեղի ցնցումով հիվանդանոց էր տեղափոխվել: Մի քանի ամիս շարունակ նա չէր կարողացել դպրոց հաճախել, սակայն հետագայում հաջողությամբ ավարտել էր դպրոցը, իսկ այժմ համալսարանում իրավունք է ուսումնասիրում: Սակայն փորձագետ-հոգեբանները և նեյրովիրաբույժները գտնում են, որ վնասվածքների պատճառով երիտասարդն ընդմիշտ կորցրել է մտավոր կարողությունների մի մասը: 

Դատարանի վճիռը ՀԱՀ-ում որպես կարևոր նախադեպ է ընկալվում, դրա մեջ նշվում է, որ դպրոցները պետք է պարտադիր հետևեն աշակերտներն և թույլ չտան նրանց «մասնակցել վտանգավոր գործողությունների»: 

Հատկանշական է, որ շատ դիտորդներ կասկածում են, որ այս գործի հաջողությունը միայն փաստաբանների վարպետության հետ է կապված: Քրիստիան Ռաբին ՀԱՀ-ի նախկին գերագույն դատավորի թոռն է, նրա հայրը նույնպես դատավոր է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել