Չինաստանի արևելքում՝ ժամանակակից Շանդուն շրջանի տարածքում, ապրում էին հսկաներ։ Այս եզրահանգմանն են եկել հնագետները, որոնց հաջողվել է գտնել մոտ 2 մ հասակ ունեցող մարդկանց մնացորդներ։

Գիտնականներն այս հետևությունն արել են գտնված ոսկրերի վիճակն ու չափսերն ուսումնասիրելուց հետո։ Պարզվում է՝ կյանքի ընթացքում այդ մարդիկ այլոց համեմատ շատ բարձրահասակ են եղել։ Ըստ գիտնականների՝ մնացորդների տերերի արտասովոր մարմնակազմությունը կարելի է բացատրել սննդի հարուստ աղբյուրների առկայությամբ, որոնց հասանելիություն ունեին «հսկաները»։ Իսկ նույնը հնարավոր չի ասել ժամանակաշրջանում նրանց հարևան ժողովուրդների վերաբերյալ։

Գտածոները հայտնաբերվել են 2016 թ. Ցզինանում։ Պարզվում է՝ Չինաստանի այս տարածքւոմ ոսկրերի տերերը բնակվել են մոտ 4000 տարի առաջ։ Բոլոր հսկաները Լունշան էնեոլիթական մշակույթի ներկայացուցիչներ են եղել։ Նրանք, ի տարբերություն այլ ժողովուրդների, երկար ժամանակ ապրել են Հունահե գետի ափերին։

16-րդ դարում վերջին Լունշաններին փոխարինելու եկավ Շան-Ին մշակույթը։ Գիտնականներին հայտնի է, որ այս մշակույթի ներկայացուցիչներն այնքան էլ բարձրահասակ չեն եղել։ Հնարավոր է՝ նրանց նախնիները գենետիկական անոմալիաներ են ունեցել, որոնք մասնագետները դեռևս փորձում են ուսումնասիրել ոսկրերից վերցված գենետիկ նյութի միջոցով։

Սա միակ դեպքը չէ, երբ Չինաստանի տարածքում անոմալ արտաքին հատկանիշներով անձանց մնացորդներ են հայտնաբերվել։ Օրինակ՝ Պինյան գյուղի տարածքւոմ կատարված պեղումների ժամանակ հայտնաբերվել են ոտնահետքեր, որոնք նման են մարդկայինի, սակայն ստանդարտ տղամարդկային ոտքի չափսից մեծ են երկու անգամ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել