Tert.am-ը գրում է.
Հայաստանում մի քանի ամիս տևած քաղաքական պայքարի ինտրիգը, որի գագաթնակետը դարձան արտահերթ ընտրությունները, հանկարծակիորեն ավարտվեց երկուշաբթի գիշեր: Արդյունքն անսպասելի էր շատերի համար, գրում է «Կոմերսանտ»-ը:
«Կոմերսանտ»-ը հարցում է իրականացրել մի շարք փորձագետների շրջանում, որոնք, գնահատելով ընտրությունների արդյունքները, կարծիք են հայտնել, որ ընտրություններն իրականում հանրաքվե են դարձել պատերազմի և խաղաղության հարցի շուրջ, որի ընթացքում ընդդիմությունը, խաղադրույք անելով ռազմական ռևանշի գաղափարի վրա, այդպես էլ չկարողացավ ընտրողների լայն աջակցություն ստանալ:
«Ռուսաստանում շատերի համար ընտրություններն ավարտվել են անսպասելի արդյունքով, սակայն այդ անսպասելիությունը պայմանավորված է կամ կասկածելի հարցումներով, կամ որոշ փորձագետների գնահատումներով, որոնք կողմ էին հանդես գալիս քաղաքական ուժերից մեկին և իրավիճակի օբյեկտիվ վերլուծություն չէին ներկայացնում»,- պարբերականի հետ զրույցում մեկնաբանել է Ռուսական պետական հումանիտար համալսարանի Հետխորհրդային և միջտարածաշրջանային հեազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Ալեքսանդր Գուշչինը:
Փորձագետը հավելել է. «Ընտրությունները ցույց տվեցին, որ հին էլիտան և նրա առաջնորդներն անկարող են գտնվել հասարակությանը համախմբելու հարցում` անգամ ղարաբաղյան պատեարզմում պարտությամբ պայմանավորված դժգոհության պարագայում: Միևնույն ժամանակ ազգային ռևանշի գաղափարը, պարզվում է, պահանջված չէր հասարակության լայն շերտերի մոտ, որոնք նախընտրեցին այլ առաջնահերթություններ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:



