«Միսս Եվրասիա-2013»-ը հարբած «դեբոշ» է սարքել ու զրկվել վարորդական իրավունքից (տեսանյութ)1in.am-ը գրում է.

Դեբոշը, որը «Միսս Եվրասիա-2013» Նատալյա Տեմնիկովան սարքել էր Ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչության աշխատակիցների գլխին, հայտնվել է համացանցում, հայտնում է topnews.ru-ն: 

Յակուտիայից հայտնի մոդելը ներողություն է խնդրել ոստիկանության աշխատակիցներից այն սկանդալի համար, որը սարքել է պարեկային մեքենայում: 

Տեսուչները կանգնեցրել էին գեղեցկուհուն՝ նրա և «Տոյոտա» մեքենայի փաստաթղթերը ստուգելու համար: Նրանց թվացել էր, թե աղջիկը հարբած է:

Տեմնիկովան հրաժարվել էր ստուգումից, ապա, ըստ իրավապահների, իրենց մեղադրել բռնաբարության համար, հայտնում է НТВ հեռուստաալիքը:

Ոստիկանական մեքենայի տեսագրությունը արձանագրել է սիբիրցի մոդելի ոչ ադեկվատ վարքը վաղ առավոտյան: Ըստ երևույթին, աղջիկը վերադառնալիս էր եղել ակումբից:

«Միսս Եվրասիայի» տարօրինակ վարքագիծը ֆիքսող տեսագրությունը իրեղեն ապացույց է եղել դատարանում, որը Նատալյային 1,5 տարով զրկել է վարորդական իրավունքից: 

Սախայով մեքենան հարբած վարելը ճակատագրական եղավ նրա համար: Հենց այդտեղ էր աղջիկն արժանացել Miss Eurasia international-Sakha տիտղոսին: 

Ներկայումս սկանդալային գեղեցկուհին երկրորդ բարձրագույն կրթությունն է ստանում Մոսկվայի պետական համալսարանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել