«Մուսուլման եղբայրները» սկսել են «ցասման օրը». Կահիրեի կենտրոնում կրակոցներ են հնչում (ուղիղ)1in.am-ը գրում է.

Կահիրեում և Եգիպտոսի այլ քաղաքներում իսլամիստները դուրս են եկել փողոցներ բողոքի ակցիային մասնակցելու համար: Կահիրեի կենտրոնական մասում սկսվել է փոխհրաձգությունը, հաղորդում է RIA Novosti-ն:

Բախումներն սկսվել են այն բանից հետո, երբ երկրի նախկին նախագահ Մուհամմադ Մուրսիի կողմնակիցները երթով շարժվել են դեպի Ռամզեսի հրապարակ և փորձել են անցնել Բուլակ թաղամասով, որը գտնվում է Նեղոսի ձախ ափին:

Agence France-Presse գործակալությունը հաղորդում է, որ չորս մարդ է զոհվել ուժայինների և Մուրսիի կողմնակիցների միջև բախումների հետևանքով, ևս 8 մարդ զոհվել է Դումյաթ քաղաքում:

Հաղորդվում է նաև, որ Մուրսիի կողմնակիցները Կահիրեում հարձակվել են ոստիկանական տեղամասի վրա, ինչի հետևանքով զոհվել է մեկ մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել