1in.am-ը գրում է.

Եգիպտոսում օտարերկրացի լրագրողների հավատագրումն այսուհետ կանցկացվի միայն ազգային հետախուզական ծառայության և ներքին գործերի նախարարության հաստատմամբ: Նոր կանոնների ուժի մեջ մտնելու մասին հաղորդում է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով Եգիպտոսի հրատարակչության և տեղեկատվության գլխավոր տնօրինության հայտարարությունը:

Արտասահմանցի ոչ մի թղթակից հավատարմագիր չի ստանա առանց եգիպտական հետախուզության, ՆԳՆ և ռազմական հետախուզության հաստատման՝ ասվում է հայտարարության տեքստում:

Փաստաթղթում նշվում է, որ օտարերկրացի թղթակիցներն աշխատանքի ժամանակավոր թույլտվություն կստանան իրենց տեխնիկայի և սարքավորումների համար թույլտվություն ստանալուց հետո:

Նախօրեին The Huffington Post-ի լրագրողը հաղորդել է, որ Կահիրեի մամլո կենտրոնը հրաժարվում է երկարաձգել արտասահմանցի լրագրողների մամլո քարտերի գործողության ժամկետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել