1in.am-ը գրում է.
Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծումը զգալի առաջընթաց կլինի Եվրասիական տարածությունում խաղաղություն, կայունություն և ծաղկում ապահովելու համար: Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը, այս մասին ասվում է հռչակագրում, որն ընդունվել է Գաբալայում տեղի ունեցած՝ թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի 3-րդ գագաթնաժողովում:
Գագաթնաժողովի աշխատանքին մասնակցել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:
«Համատեղ հռչակագրում կողմերն ընդգծել են, որ կարևորում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը, որը կայունության և Ադրբեջանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հիմքի վրա տարածաշրջանային համագործակցության գլխավոր խոչընդոտներից մեկն է»,- գրում է Trend-ը: