News.am-ը գրում է.

Չինացի պաշտոնյաները դիտարկում են ծնելիության սահմանափակումները հետագայում թուլացնելու ծրագրերը, որոնք արդիական են Պեկինում տնտեսական աճի եւ Չինաստանի բնակչության շրջանում տարեցների թվի աճի հարաբերակցությամբ, գրում է Wall Street Journal-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:

Պարբերականի զրուցակիցներից մեկի խոսքով՝ քաղաքական գործիչները քննարկում են 2025 թվականին ծնելիության սահմանափակումներն ամբողջովին չեղարկելու հնարավորությունը:

Աղբյուրի խոսքով՝ երկիրը, ըստ ամենայնի, կսկսի չեղարկել ծնելիության սահմանափակումները նահանգներում, որտեղ ամենացածր ցուցանիշն է, նախքան այդ փոփոխություններն ամբողջ երկրում սահմանելը:

Անցած ամսվա վերջում Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը հայտարարել է, որ թույլ կտա բոլոր զույգերին ունենալ մինչեւ երեք երեխա: Այդ հայտարարությունը հնչել է մի քանի օր անց, երբ բնակչության մարդահամարը, որն անցկացվում է տասը տարին մեկ անգամ, ցույց է տվել, որ Չինաստանը, որն աշխարհում ամենախիտ բնակեցված երկիրն է, գտնվում է բնակչության թվի պատմական անկման շեմին:

Անցած ամիս Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը հայտարարել է կուսակցության բարձրաստիճան պաշտոնյաներին, որ դիտարկում է Չինաստանի բնակչության ծերացումը՝ որպես ազգային անվտանգության սպառնալիք՝ կոչ անելով բարձր պաշտոնատար անձանց լուծել այդ խնդիրը՝ համաձայն Սինխուա պետական տեղեկատվական գործակալության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել