
Չինացի գիտնականները կանխատեսում են, որ մեզից ստացված ցողունային բջիջները մոտ ապագայում մարդկանց հնարավորություն կտան նոր ատամներ աճեցնել:
Չինացի գիտնականները կանխատեսում են, որ մեզից ստացված ցողունային բջիջները մոտ ապագայում մարդկանց հնարավորություն կտան նոր ատամներ աճեցնել: Նրանք կարողացել են վերականգնել ատամի կառուցվածքը մկների մոտ և կարծում են, որ մի օր էլ մարդիկ կկարողանան այդ ճանապարհով փոխարինել իրենց կորցրած ատամները:
Հասարակ կառուցվածքը, որը նման է ատամնային էմալի կառուցվածքին, դարձել է առաջին պինդ հյուսվածքը` ստեղծված այս նոր տեխնոլոգիայով: Որպեսզի աճեցնեն ատամ հիշեցնող փոքրիկ կառուցվածքներ, գիտնականները նոր մեթոդիկա են մշակել: Իրենց նոր աշխատանքի համար հիմք են ընդունել նախկին հետազոտությունների արդյունքները, որոնք ցույց էին տվել, որ մեզից կարելի է ստանալ ինդուցիային պլյուրիպոտենտային ցողունային բջիջներ: Այս տեսակի բջիջները կարող են մի շարք այլ բջիջներ առաջացնել, այդ թվում նեյրոններ և սրտային մկանի բջիջներ:
Չինաստանի գիտությունների ակադեմիայից բժիշկ Դուանգինգ Պեյը մի կառուցվածք է ստեղծել, որը նման է ատամին: Նա սկզբից ստեղծել է էպիտելիալ բջիջների բարակ շերտերը, որոնք հետագայում գիտնականները խառնել են մկների էմբրիոնիալ մեզենխիմալ բջիջների հետ: Այս մանիպուլյացիաների արդյունքում այդ միացությունը ներարկվեց մկներին, իսկ երեք շաբաթ անց նրանց մոտ նոր ատամներ աճեցին:
«Կրծողների հասարակ ատամային համակարգը կառուցվածքով և ֆիզիկապես նման է մարդկայինին: Նրանց ատամները գրեթե նույն ձևով էլաստիկ են և պարունակում են ցելյուլոզա, դենտին և էմալը կազմավորող բջիջներ», - ասաց բժիշկ Պեյը:
Բայց այս փուլում նոր մեթոդն ունի իր սահմանափակումները: Ստեղծված ատամների խտությունը, համեմատած մարդկային ատամի խտության հետ, 30% է կազմում: Բայց գիտնականները համոզված են, որ մոտ ապագայում կկարողանան լուծել այդ խնդիրը:
Բջիջները, որոնք ստացվել են հիվանդի մեզից, կընդունվեն օրգանիզմի կողմից, քանի որ դրանք վերցվել են հիվանդի սեփական բջջային նյութից:



