Ձեզ ենք ներկայացնում այն հայ հայտնիներին, որոնց աստղը տարիներ առաջ տեղական շոու բիզնեսում փայլեց կայծակնային արագությամբ:
Նրանցրանց գիտեին գրեթե բոլորը ու չէին էլ մտածում, որ կգա մի օր, և երբեմնի սիրված դեմքերը կհայտնվեն հայկական կինոյի ու էստրադայի արխիվում:

Մարի
Երգչուհի Մարին նախկինում ակտիվ գործունեություն էր ծավալում երգավեստի և հաղորդավարական ոլորտներում: 
Մարիի և Արտավազ Ամիրյանի սիրավեպի մասին շշուկները հանրության համար էլ ավելի հետաքրքիր էին դարձնում երգչուհուն: 
Տևական ժամանակ է, ինչ Մարիին հեռուստաէկրաններին չենք տեսնում: Նա երկար ժամանակ է նոր երգեր չի ներկայացնում, սակայն փոխարենը՝ կիսվում է նոր ու գեղեցիկ լուսանկարներով:


Աննա Սարգսյան

«Որբերը» հեռուստասերիալը ժամանակին ամենաշատ դիտողություն ունեցող հայկական ֆիլմերից էր: Հեռուստասերիալում, հատկապես, սիրված էին փոքրիկ հերոսները, որոնցից մեկին` Անիին, մարմնավորում էր Աննա Սարգսյանը: Ֆիլմում Աննան 7 տարեկան էր, իսկ այսօր սիրունիկ աղջնակը վերածվել է գեղեցիկ օրիորդի:
Օրերս Աննա Սարգսյանը նշանադրվել է:


Ջոնի Կուրղինյան
«Որբերը» հեռուստասերիալում Վարդանին մարմնավորող Ջոնի Կուրղինյանը հեռոիսատսերօալում ճանաչում ձեռք բերելու ցհետո այլևս հադնես չեկավ հեռուստատեսային նախագծերում:

 

Վահագն Հովսեփյան
«Որբերը» հեռուստասերիալում մանկատան 5 հիմնական կերպարներից մեկին՝ Արմանին մարմնավորող Վահագն Հովսեփյանն արդեն 26 տարեկան է։

Արեգ Գալոյան
«Կարգին սերիալ» հեռուստանախագիծը բավականին մեծ ժողովրդականություն էր վաայելում: Սերիալի շնորհիվ մեծ ճանաչում ձեռք բերեց նաև փոքրիկ Արամիկը, ում դերը մարմնավորում էր Արեգ Գալոյանը: 
Այժմ նա սովորում է համալսարանում, դասական կոմպոզիտոր է, բայց նաև ֆիլմերում է ներգրավված. գրում է ֆիլմերի սաունդթրեքեր:

Լայանա
Ռուսաստանաբնակ երգչուհի Լայանան տևական ժամանակ է, ինչ չի երևում էկրաններին, ակտիվություն չի ցուցաբերում շոու-բիզնեսում: Նա բնակվում է Ռուսաստանում և ամբողջովին նվիրել է իրեն ընտանիքին:

Լանա Խաչատրյան
Երգչուհի, դերասանուհի Լանա Խաչատրյանը ամուսնությունից հետո հեռացավ հեռուստաեթերից, սակայն շարունակում է պարբերաբար կիսվել ընտանեկան, գեղեցիկ լուսանկարներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել