PanARMENIAN.Net -ը գրում է.
«6 պետություն՝ մեկ ազգ» սկզբունքը գործողության մեջ է: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Ադրբեջանում Թրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթաժողովում: Թուրք նախագահն ասել է, որ թուրքալեզու երկրները գտնվում են տարածաշրջանում, որը միավորում է Եվրոպան ու Ասիան, հյուսիսն ու հարավը.
«Ամենանշանակալին Բաքու-Թբիլիսի-Կարս եկաթուղու կառուցումն է: Բաքու-Ակտաու և Բաքու-Թուրքմենբաշի լաստանավային գծերի բացումը այդ նախագծի շարունակությունը կդառնա և ուղիղ կապ կհաստատի Չինաստանի ու Եվրոպայի միջև: Անդրադառնալով պատմությանը՝ կտեսնենք, որ թուրքալեզու պետություններն այն ժամանակ էին հզոր, երբ Մետաքսի ճանապարհն աշխարհի գլխավոր առևտրային ճանապարհն էր»:
Գյուլը նաև հայտարարել է, որ ցամաքային տրանսպորտի զարգացման համար թուրքալեզու երկրների միջև հարկավոր է չեղյալ հայտարարել հաստատված սահմանափակումները, հայտնում է «ԱՊԱ» գործակալությունը: