Մեկ է, յուրահատուկ ազգ ենք, ով ինչ ուզում է, ասի: Բոլորը` քաղաքագետ, աշխարահռչակ վերլուծաբաններ, հայտնի տնտեսագետներ, իրավաբանական գիտությունների դոկտոր պրոֆեսորներ: Շատ քչերն են իրենց մասնագիտությունով զբաղվում և գրում նեղ մասնագիտական նյութեր, չգրեմ էլ «մեկնաբանշիկներից», որ ամբողջ օրը իրենց բան ու գործը թողած տարբեր նյութերի, գրառումների տակ փայլատակում են իրենց վեհ գաղափարները: ՀՀ բյուջեն կես ժամում լցնում են, արտաքին պարտքը լեզվով փակում են, մեկ էլ վերջում մի անակնկալ` մասնագիտությամբ անասնաբույժ (իհարկե, կներեն ինձ անասնաբույժերը, ես հարգում եմ այդ մասնագիտությունը, ուղղակի ցանկանում եմ ասել, որ իրարից շատ տարբեր ու հեռու մասնագիտություններ են) Անբախ Զամբախյանը կես ժամում գրեց իր «Բեստսեյլերը», 10 տողով նկարագրեց, թե ՀՀ-ն ինչ քաղաքականություն պետք է վարի և դուրս է եկել ու պայքարում է իր «գաղափարների» ու էդ 10 տող գրածի համար, իսկ երբ էդ 10 տողը լայքեր են հավաքում` ուրեմն արդեն վերջ, նա նստացույց պետք է անի և պատրաստ է գնալ մինչև հացադուլ: Կան նաև «մտքի գիգանտներ», որ նյութերի տակ մեկնաբանում են այսպիսի գեղեցիկ նախադասությամբ` «Այ եզ, անասուն, ոչխարի մեկը, ապուշ, ի՞նչ արժեքներ ես կրում դու, որ հիմա էլ հաչում ես հայվանի պես», այս պահերը դժվար եմ ըմբռնում, թե ով է խոսում արժեքներից: Միգուցե տարբերություն չկա այդ երկուսի մեջ էլ, ուղղակի ամեն մեկը իր անմակարդակությունը տարբեր ձև է արտահայտում: Ինչևէ, ասածս ի՞նչ է, ամեն մեկդ զբաղվեք ձեր գործով և խոսեք այն ամենից, ինչին տիրապետում եք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=614727838547680&id=100000314094875¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել