Նիկոլի՝ դավաճան կապիտուլյանտ լինելու մասին ապացույցները պարզապես հորդում են։ Գրեթե ամեն օր նոր բան է ջրի երես դուրս գալիս։ Նույնիսկ Պյութագորասի թեորեմն այդքան շատ ապացույցներ չունի, որքան Նիկոլի դավաճանությունը։ Այսօր էլ նոր փաստի ականատեսը եղանք՝ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը փաստաթուղթ է հրապարակել, որից երևում է, որ Պուտինը անգամ Մերկելի հետ զրույցում է զարմանք հայտնել, թե ինչու է հայկական կողմը հրաժարվել դադարեցնել ռազմական գործողությունները մեր համար շատ ավելի բարենպաստ փուլում։
Նորմալ հասարակություն ունենայինք, այս փաստաթուղթը պայթած ռումբի էֆեկտ կունենար։ Բայց մեզ համար նորմալ է՝ դե ի՞նչ է եղել որ, եղածը դժբախտ ու դժգույն քաղաք չէ՞ր։
Ազնիվ խոսք, ինքս իմ աչքերով տեսածին չեմ հավատում։ Էս որքան անտարբեր ենք դարձել մենք մեր իսկ Հայրենիքի, եղբայրների ու զավակների արյան հանդեպ։ Ինչո՞վ է ընդհանրապես ապրում Հայաստանը։ Լուրջ եմ ասում՝ ես սրա բացատրությունը չունեմ։ Իսկ դու՞ք։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/HrantBek/posts/10224957014772310
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել