1in.am-ը գրում է.
Նրանց համար, ովքեր համոզված են գլոբալիզացիայի անվերապահ հաղթանակի հարցում, ամազոնյան ցեղն անակնկալ է պատրաստել: Պարզվում է՝ անանցանելի ջունգլիներում մինչ օրս կարելի է գտնել մարդկանց, ովքեր նախկինում երբեք կապ չեն ունեցել քաղաքակիրթ աշխարհի հետ: Դրա ապացույցն է հանդիսանում տեսագրությունը, որն արվել է Բրազիլիայի անտառային շրջաններից մեկում: Այս մասին հայտնում է Newsru.com-ը:
Տեսանյությում երևում է, թե ինչպես է մի քանի որսորդներից կազմված խումբը՝ նետ ու աղեղով զինված, մի տեղից մյուսը տեղաշարժվում: Նրանք չեն նկատում իրենցից մի քանի մետր հեռավորության վրա շարժվող տեսախցիկով մարդուն: Նրան նկաատում է միայն մեջքին երեխա տանող կինը, ով արագացնում է քայլերն ու թաքնվում տեսադաշտից:
Տեսագրությունն արվել է 2011 թվականին, սակայն այն ներկայացվում է միայն հիմա: Տեսագրությունը պատահական է արվել: Այդ շրջան արշավի ժամանակ հնդկացիների հարցերով զբաղվող Բրազիլիայի կառավարական գործակալության աշխատակիցները միանգամայն պատահաբար են նկատել անտառի բնակիչներին:
Փորձագետները պարզել են, որ այդ հնդկացիները «կավահիվա» կոչվող փոքր ցեղի անդամներ են: Այս ցեղը բացահայտվել է 1999 թվականին, սակայն մինչ օրս նրա անդամների և քաղաքակիրթ աշխարհի ներկայացուցիչների միջև ոչ մի շփում չի եղել: