«Արդեն 5 Մայր աթոռի միաբան եպիսկոպոս նամակ են հղել Երուսաղեմի պատրիարքին», «Երուսաղեմի պատրիարքը փորձում է ինքնահաստատվել ու պոպուլիզմով է զբաղված», «Նուրհան Եպիսկոպոսն իր նամակով խարխալում է Եկեղեցու հիմքերը» ու էլի մի վագոն սենց վերնագրեր տեսած կլինեք էս քանի օրը: Այնպիսի տպավորություն է, որ մենակ Մայր աթոռի պահակը դեռ չի հասցրել` մի հատ էլ ինքը կշտամբի Նուրհանին, թե բա էս ի՜նչ արեցիր դու, քո նամակի պատճառով հիմա Եկեղեցու մասին ի՞նչ կմտածեն ու ընդհանրապես, դու շատ փիս հոգևորական ես ու վատ քրիստոնյա...
Զերծ մնալով էս թեմայի շուրջ ծավալվելուց, ճիշտ ու սխալ փնտրելուց ու ընդհանրապես ինչ-որ դիրքորոշում հայտնելուց, այնուամենայնիվ, մի ակնարկ կանեմ. չտեսանք, որ Եկեղեցու վարկանիշի ու ամուր հիմքերի համար տենց մտահոգված այդ եկեղեցական այրերից մեկը նույն փութաջանությամբ ու հրապարակայնությամբ Կճոյանին ասեր, որ այ քո արևին ղուրբան, դու քո «Բենթլիով» ու հարցազրույցներով նենց ես ապականում Եկեղեցու վարկանիշն էլ, հիմքերն էլ, որ Նուրհան արքեպիսկոպոսը 10 նամակ էլ գրեր, չէր կարողանա հասնել նման արդյունքի...



