Հանրապետության տարածքում հունիսի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծատռայությունը։

Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 14-16-ը՝ ցերեկը, աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով։

Եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում ևս 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։

Մայրքաղաքում հունիսի 14-ի գիշեչրը կլինի 17-19 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +33․․․+35 աստիճան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել