Ես ձեզ խոստացել էի, որ անպատիժ չեն մնա մեր պետականության հիմքերը խարխլած մարդիկ։
Հունիսի 10-ին Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ "Իրազեկ քաղաքացիների միավորում" հկ ղեկավար, Սորոսից սնվող Դանիել Իոաննիսյանի դեմ իմ հայցի քննության առաջին դատական նիստը։
Իմ շահերի պաշտպան և գաղափարակից Լուսինե Վիրաբյան -ը հստակ և մանրամասն ներկայացրեց վիրավորանքի և զրպարտության հիմքով հայցի բովանդակությունը և պահանջները։
Իոաննիսյանը կամ նրա որևէ ներկայացուցիչ խուսափել էր ներկայանալ, թեպետ դատավորը նշեց, որ պատշաճ կերպով ծանուցվել են։
Քրեական գործեր սարքելով` ինձ փորձում էին լռեցնել։ Չստացվեց։ Հիմա դատարանում, օրենքի շրջանակում ես հատ-հատ կբացահայտեմ դրանց էությունը։
Հայցով ներկայացված երկու պահանջների դեպքում սպասում եմ 3մլն դրամի հատուցում, որը ամբողջությամբ փոխանցելու եմ 2020թ. պատերազմի ժամանակ զոհված, վիրավորված կամ անտուն մնացած մեր հայրենակիցների ընտանիքներին։
Պարբերաբար կներկայացնեմ դատական գործընթացի մասին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nhokhikyan/posts/10158337359688831
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել