Esyes.am-ը գրում է.
Հեռուստառադիոհաղորդավարուհի Լուլուին esyes.am-ը քանիցս անդրադառնալու առիթ ունեցել է:
Հաղորդավարուհին երեկ է վերադարձել ամառային հանգստից ու իր լողափնյա լուսանկարներով «կիսվել» իր սոցցանցային էջերի ընկերների հետ:
Սև ծովի առափնյա քաղաքներից մեկում հաղորդավարուհին ամուսնու և որդիների հետ հիանալի ժամանակ է անցկացրել, արևային լոգանք ընդունել:

«Այս տարի ընտանիքով ենք մեկնել հանգստի. մեկ շաբաթ անմոռանալի ժամանակ անցկացրինք ծովի ափին. ես ու երեխաներս լողալ շատ ենք սիրում, բացի դրանից, ծովի ջուրը շատ առողջարար է»,- esyes.am-ի հետ զրույցում ասաց Լուլուն:
Խոսելով Վրաստանում անցկացրած հանգստից` հաղորդավարուհին նշեց. «Վրաստանն այն երկիրը չէ, որից կարող ենք մեծ ակնկալիքներ ունենալ, կարևորը` ծով կա: Նոր ինչ-որ բան չեմ կարող ասել. լիարժեք հանգստացանք, երեխաներս լավ ժամանակ անցկացրեցին»:
Իսկ ահա Թբիլիսիից Լուլուն տպավորված է վերադարձել:

«Կուզեի համեմատականներ անցկացնել մեր մայրաքաղաքի՝ Երևանի ու Թբիլիսիի միջև: Հարցն այն չէ, որ ես մարդկանց պրոպագանդում եմ Վրաստան գնալ, այլ այն, որ ես` որպես Հայաստանի քաղաքացի, որպես երևանաբնակ, սարսափելի վիրավորված եմ մեզ՝ հայերիս համար: Նախկինում Հայաստանից դուրս գալու առիթ չէի ունեցել ու այժմ հասկացա, որ ինչքան դուրս գամ, այնքան հիասթափությունս մեծ է լինելու: Մենք` հայերս, միշտ մեծամտանում ենք, թե մեր մշակույթն ունենք, հազարամյակների քաղաքակրթություն և այլն, ու միշտ վերևից ենք նայում մյուսներին`կարծելով, թե Անդրկովկասում մենք ուրիշ ենք` առաջատար, ու երբ այլ քաղաք ես գնում, հասկանում ես, որ իրականում ոչինչ էլ չունես: Վրաստանում մարդիկ իրենց ներկայացնելու ձև գիտեն. ամենուրեք վրացական շունչ ես զգում, քաղաքից «Վրաստանի հոտ է գալիս», հասկանում ես` որն է վրացական խոհանոցը, երաժշտությունը, մշակույթն ու ճարտարապետությունը. ամեն մանրուք հուշում է, որ դու Վրաստանում ես: Իսկ մեզ մոտ` անգամ Երևանում ապրելով, չենք կարող գտնել մի բան, որ մեզ կհուշի, որ մենք մայրաքաղաքում ենք: Մեր քաղաքը դիմագիծ չունի, ու երևի դրա պատճառով էլ մեզ մոտ տուրիզմը չի զարգանում. զբոսաշրջիկները գան այստեղ ի՞նչ տեսնեն. մենք ոչինչ ցույց չենք տալիս: Մեր քաղաքն ահավոր փնթի է,- նկատեց Լուլուն` ու հավելեց, - այնքան խորն է վիրավորանքս, որ ամբողջ գիշեր չեմ կարողացել քնել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ