Երկրպագուները բավականին զարմացած էին, երբ 2016 թվականին դերասանուհի Ալինա Մարտիրոսյանն ամուսնացավ գեղանկարիչ Կարեն Արայանի հետ: Կարենը երիտասարդ է Ալինայից 6 տարով, սակայն դա չխանգարեց նրանց, և այժմ նրանք համարվում են հայկական շոու-բիզնեսի ամենաամուր ընտանիքներից մեկը:
Հունիսի 12-ին լրանում է Կարեն Արայանի 36-ամյակը: Այդ առթիվ Ալինան հրապարակել է ամուսնու հետ սիրառատ լուսանկար, որին կից գրել է. «Իմ կես, օրհնված լինի ծնունդդ, թող մեր բոլոր բարի նպատակները կատարվեն Աստծո կամոք ու օգնությամբ: Եվ թող, որ քո սրտի ամենանվիրական երազանքը, որը վերափոխեցիր նպատակի, կատարվի և Հայքը վերադառնա Հայերին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել