1. Տանձ

Դանդաղաշարժ, անշտապ, ողջախոհ, քնքուշ, բայց համառ: Եթե նրան դուր չեն գալիս ընկերուհու սովորությունները, երկար կտանջի նրան և կփորձի վերադաստիարակել:

2. Բանան

Հոգատար ու նուրբ: Ամբողջովին տրվում է սիրուն և պահանջում է նմանատիպ վերաբերմունք ընկերուհուց կամ կնոջից: Եթե ամուսնության մեջ չի ստանում ցանկալին, ապա չի լքում կնոջը, սակայն սիրուհի է պահում:

3. Դեղձ

Էմոցիոնալ, զգայուն, հնարամիտ սիրեկան է: Նա քեզ այլ կե՞րպ է թվում: Գուցե որովհետև չես թողնում, որ իրեն ամբողջությամբ դրսևորի:

4. Խնձոր

Կրքոտ և ագրեսիվ: Նրա հետ չես ձանձրանա: Ամուսնությանը լուրջ է վերաբերվում, ամուսնանում է միայն երկար մտածելուց հետո:

5. Սալոր

Հնարամիտ և պրակտիկ, սակայն որպես սիրեկան ձանձրալի է: Գործերում հաջողակ է, կենցաղում՝ պահպանողական: Նրանից լավ ամուսին դուրս կգա:

6. Ելակ

Սիրում է սիրախաղ, հաճույքով սիրախաղում է կանանց հետ: Հեշտորեն դավաճանում է: Անփոխարինելի է հաճելի և անմիջական ժամանակ անցկացնելու համար:

7. Նարինջ

Մի փոքր նյարդային է և մանրախնդիր: Բարեխիղճ աշխատող և հավատարիմ ամուսին է: Ամուսնանում է ուշ տարիքում: Սիրում է, երբ տանն ամեն ինչ կարգուկանոնի մեջ է:

8. Ձմերուկ

Անվստահելի, երազկոտ, աշխատում է ոչ ուժերի ներածին չափով: Սիրում է նույն ձևով: Ունի իրեն կարգադրություններ տվող կնոջ կարիք, բայց հնազանդվում է ոչ հեշտորեն: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել