Բանակի մարտունակության կարևոր պայման է հանդիսանում նաև բավարար քանակով ու որակով մաքուր ջրի մատակարարումը: Ակնհայտ փաստ է, որ ջուրն, ընդհանուր առմամբ, մեծ դեր ունի մարդու կենսունակության գործում: Մարդու օրգանիզմում տեղի ունեցող կենսաբանական շատ երևույթներ կապված են հենց բավարար քանակությամբ ջրի առկայության հետ: Շատ կարևոր է ջրի հիգիենիկ դերը: Ոչ մաքուր ջուրը կարող է հանգեցնել մի շարք հիվանդությունների տարածմանը, վարակին և այլն: Բանակում թերևս քայլեր իրականացվել են հիգիենայի նվազագույն նորմերն ու պահանջները պահպանելու համար, այնուհանդերձ, դեռ չկան բավարար պայմաններ: Այն փաստը, որ զինվորին հնարավորություն է տրվում ընդամենը շաբաթական մեկ անգամ լողանալու, արդեն խորհելու տեղիք է տալիս: 18-20 տարեկան երիտասարդ տղաների համար խիստ կարևոր է հիգիենայի պահպանման խնդիրը, նաև հետագայում առողջական խնդիրներից խուսափելու համար, ուստի խիստ ցանկալի կլիներ վերանայել լողանալու պարբերականությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել