Tert.am-ը գրում է.

Երևանի քաղաքապետարանը և «Սիթի փրոմոուշըն» ընկերությունը, հասարակական կազմակերպությունների և շահագրգիռ անհատների հետ համագործակցելով, նախաձեռնել են խթանել մայրաքաղաքում հեծանիվը որպես փոխադրամիջոց ծառայեցնելու մշակույթը։ Նախաձեռնությունը ներառում է նաև հեծանվուղիների մշակում։ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Համագործակցության շնորհիվ, «Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում, մինչ օգոստոսի 31-ը Երևանում տեղադրվելու է 17 հեծանվային կանգառ, որոնցից առաջին 4-ը կգործարկվեն օգոստոսի 16-ին։ Այս կապակցությամբ Շահումյանի անվան հրապարակում անցկացվելու է միջոցառում՝ պրոֆեսիոնալ և սիրողական հեծանվորդների մասնակցությամբ։

 Հեծանվորդների խմբերը 4 տարբեր ուղղություններից արշավելու են Շահումյանի անվան հրապարակ, որտեղ հեծանվի տարբեր, այդ թվում անսովոր կիրառումներով ցուցադրություն է լինելու։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել