«Վայելեք» Նիկոլի վերջին օրերը...
Նիկոլը գնում է: Անվերադարձ: Հարյուր պատճառ ու փաստ կբերեք, թե ինչու այսպես եղավ: Ավելորդ է: Կա մեկ փաստ: Ընդամենը մեկ պողպատյա փաստ. նրան իշխանության բերեցին Հայաստանի արտաքին թշնամիները՝ հանձնելու Արցախը: Արցախն արդեն հանձնված է: Նիկոլն արդեն ոչ մեկին պետք չէ: Ճիշտ այն մարմնավաճառի նման, ում ինտիմ ծառայություն մատուցելուց հետո պատվիրատուն անգամ մեկ րոպե ավել չի ուզում իր կողքին տեսնել, նույնիսկ, եթե վերջինս նոր ծառայություններ է առաջարկում: Եկել է այդ պահը:
Հ.Գ. Երկրի ներսում՝ ժողովուրդը երես է թեքել Նիկոլից: «Ժողովրդական» բեմադրությունները խաբկանք են: Պետական ապարատը շունչը պահած սպասում է հունիսի 20-ին՝ վերադառնալու բանականության աշխարհ: Ոստիկանությունը, ուժային մյուս կառույցները օդում զգալով Նիկոլի վերահաս հեռացումը, հենց այս օրերին իրենց ծառայություններն են առաջարկում ընդդիմությանը ու ակտիվ աշխատում Նիկոլի հեռացման օգտին՝ Երևանում, մարզերում, ամեն տեղ: Քաղաքականությունից հոգնած ու ոչ մեկին չհամակրող մեծ թվով մարդիկ սկսել են բացեիբաց իրենց դիրքավորել #antinikol. Նիկոլը կանգնած է ճակատագրական ընտրության առաջ՝ կամ ընդունելու ընտրություններում իր վերահաս պարտությունն ու իշխանությունը խաղաղ փոխանցելու ընդդիմությանը՝ այդ մի լավությունն անելով Հայաստանին, կամ անելու վերջին նիկոլությունը՝ գնալու առճակատման ու քաղաքացիական պատերազմի, իր խասյաթի համաձայն զոհելով իրեն դեռ հավատացող մեծ թվով անմեղ մարդկանց ու հեռանալուց առաջ վերջին մեծ արյունը թափելու, այս անգամ երկրի ներսում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել