Լեոնիդ Ագուտինն ու Անջելիկա Վառումը խոստովանել են, որ իրենց հարաբերությունները դստեր հետ միշտ չէ, որ հարթ են:

Այս տարի աստղային զույգը նշեց ամուսնության 15 ամյակը: Այդ առիթով Ագուտինը բանաստեղծություն նվիրեց կնոջը: Սակայն նրանց փոխհարաբերությունները չէին կարող չազդել իրենց 15 ամյա դստեր՝ Լիզայի վրա: Նա ավելի քան տասը տարի բնակվում է Մայամիում և ծնողների հետ հանդիպում է տարին մի քանի անգամ:
«Լիզային կարծես հետաքրքիր չէ, թե ինչի մասին եմ ես ուզում խոսել նրա հետ: Նա դեռահաս է, ունի իր գաղտնիքները, մենք անհանգստանում ենք, որ չենք կարողանում ընդհանուր լեզու գտնել»,-խոստովանել է Ագուտինը:

Ավելացնենք, որ Ելիզավետան 11 տարեկան հասակից առանց դիմահարդարման տանից դուրս չի գալիս և շփվում է ռոքերների հետ: Ծնողները ողջունում են նրա սերը ռոքի հանդեպ և ուրախ են, որ նա հանդես է գալիս ինչ-որ խմբում: Սակայն անհանգստանում են, որ իրենց դուստրն ապրելով Մայամիում առհասարակ լողափում չի լինում, քանի որ նրան թույլ չի տալիս հավատքը:



Շարունակությունը՝ այստեղ