Tert.am-ը գրում է.

Արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 15-ին՝ ժամը 19.57-ից Սիսակյան փողոցի թիվ 3 վթարային շենքի բնակիչներից ահազանգ է ստացվել, որ շենքի կողային պատի քարերը թուլացել են և պարբերաբար թափվում են:

Ինչպես տեղեկանում ենք ԱԻՆ կայքէջից, ժամը 20.00-ից մինչև 23.00-ն դեպքի մասին տեղեկացվել են ԵՓՎ Աջափնյակի բաժնի պետը, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ բաժնի պետը, Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը, կոմունալ տնտեսության վարչության պետը, շինարարության և բարեկարգման վարչության պետը, ովքեր հիմնականում ծանոթ էին տվյալ խնդրին:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ 1970-72թթ. կառուցված 5 հարկանի շենքը (ունի երկու մուտք, 126 բնակարան) 2003թ-ից համարվում է 4-րդ կարգի վթարային աստիճանի շինություն: Շենքի կողային պատի քարերը գտնվում են թուլացած վիճակում և պարբերաբար թափվում են:

Շենքի հիմնական պատերին և բնակարանների ներսում առկա են ճաքեր, շենքի կոյուղագծերը գտնվում են անմխիթար վիճակում, ինչի հետևանքով կոյուղաջրերը հոսում են պատերով` առաջացնելով հակասանիտարական վիճակ: Տանիքի ծածկը վնասված է, ինչի հետևանքով անձրևաջրերը թուլացնում են շենքի կառուցատարրերը: Հրշեջ-փրկարարները սահմանազատել են շենքի վտանգավոր տարածքը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել