Իրականությունն այնքան էլ պարզ և սովորական չէ, որքան մենք հաճախ կարծում ենք: Շատ երևույթներ, որոնք մենք որպես իրականություն ենք ընդունում, իրականում կարող են գոյություն չունենալ:
Գիտնականներն ու փիլիսոփաները տարբեր տեսություննր են առաջ քաշել, որոնք կփոխեն ձեր պատկերացումներն իրականությաան մասին: Դրանցից 10 կներկայացնենք ձեզ այս հոդվածում:

10. Տիեզերքի մեծ սառեցումը

Space-Universe-252

Մեծ սառեցումը գիտական տեսություն է տիեզերքի վերջի մասին: Ըստ այս տեսության` քանի որ տիեզերքը հաստատուն չափով էներգիա ունի իր մեջ, և քանի որ այս էներգիան սպառվում է, տաքությունը նույնպես դանդաղ սկսում է սպառվել, քանի որ այս տաքությունը էներգիայի մասնիկների շարժման արդյունքում է առաջանում: Առաջանում է նաև շարժման դանդաղում, որն էլ վերջ ի վերջո հանգեցնում է ամեն ինչի կանգին:
Այստեղ կարելի է մեջբերել Էլիոթի այն խոսքերը, թե. «Աշխարհի վերջը ոչ թե պայթյունի, այլ դանդաղեցման հետևանք է լինելու»:

 9. Սոլիպսիզմ

The Thinker Auguste Rodin

 Սոլիպսիզմը փիլիսոփայական տեսություն է, ըստ որի` ոչինչ չի կարող հաստատ լինել բացի սեփական մտքի գոյությունից: Սկզբում հնարավոր է փոքր ինչ տարօրինակ հնչել: Ի վերջո ո՞վ կարող է ժխտել այն ամենը, ինչ գոյություն ունի մեր շուրջը: Խնդիրը կայանում է նրանում, որ հնարավոր չէ ստուգել ոչ մի բանի գոյությունը, բացի սեփական մտքից:
Չե՞ք հավատում: Հիշեք ձեր բոլոր երազները, որոնք ձեզ իրականություն են թվացել: Դուք հիմա կասեք, որ ընկերներ ունեք, հարազատներ, ում գոյությունը դուք կարող եք հաստատել, քանի որ կարող եք դիպչել նրանց: Սակայն բազմաթիվ մարդիկ, ովքեր օգտագործել են «LSD» հաբերը, նշել են, թե տեսնում են և նույնիսկ դիպչում են իրենց համոզիչ տեսիլքներին, սակայն բնականաբար մենք չենք ընդունում, թե այդ տեսիլքներն իրական են: Այդ դեպքում կհարցնեք, թե ի՞նչը կարող ենք հաստատել: Նույնիսկ մեր ընթրիքը կամ էլ համակարգչի ստեղնաշարը չենք կարող իրական համարել, այլ միայն մեր մտքերի արդյունքը:

8.Իդեալիզմ

Screen Shot 2013-04-15 At 7.42.22 Pm

Իդեալիզմը նույնպես փիլիսոփայական տեսություն է, ըստ որի` այն ամենը, ինչ գոյություն ունի, միայն մեր մտքում է կամ ավելի ստույգ ասած` այն ամենը, ինչ կա, գոյություն ունի, մեր մտքերի արդյունքն է` բացարձակ գաղափարի, գերբնականության արգասիք: Հայտնի իդեալիստ փիլիսոփա Ջորջ Բերկլին գտնում էր, որ իր ընկերներից շատերը իր գաղափարները չէին ընդունում` դրանք համարելով ուղղակի զառանցանքներ: Նա ընդունում էր, որ գոյություն ունի գերբնական տիեզերական հոգևոր ուժ, որը հավերժ գոյություն ունի բնությունից ու մարդուց զատ և ստեղծում է ամենը:

7.Պլատոնի տեսությունը

Screen Shot 2013-04-15 At 7.46.27 Pm

Պլատոնը հայտնի է թերևս բոլորին: Այս հայտնի փիլիսոփան ուներ իրականության մասին իր տեսությունը: Ըստ Պլատոնի` բացի այն աշխարհից, որտեղ ապրում ու գոյություն ունենք մենք, կա նաև այլ աշխարհ, որտեղ գոյություն ունեն կատարյալ «տեսակներ»: Իսկ այն, ինչ մենք տեսնում ենք, ուղղակի ստվերներն են` իրականության կրկնօրինակությունները: Այս տեսությունը լավ հասկանալու համար պետք է ուսումնասիրել Պլատոնի փիլիսոփայությունը:
Ըստ Պլատոնի` գոյություն ունեցող ամեն ինչ ստեղծվել է մեկ տարրից, որը նշանակում է, որ օրինակ` ոսկին, ադամանդը և նույնիսկ կենդանիների արտաթորանքը մեկ նյութից են ստեղծվել, ուղղակի տարբեր կերպ են ձևավորվել ու կազմավորվել: Դե, իսկ ըստ ժամանակակից գիտության, Պլատոնի այս տեսությունն իրականում ճշմարտությունից այնքան էլ հեեռու չէ:

6.Պրեզենտիզմ

Screen Shot 2013-04-15 At 7.48.40 Pm

Երբեմն մենք «ժամանակ» հասկացությանն այնքան էլ լուրջ չենք վերաբերվում: Մենք այն բաժանում ենք 3 հիմնական մասի` անցյալ, ներկա, ապագա: Սակայն պրեզենտիզմի հետևորդ փիլիսոփաները պնդում են, որ գոյություն չունի ո՛չ անցյալ, ո՛չ էլ ապագա, այլ միայն ներկա: Այլ կերպ ասած` ձեր վերջին ծննդյան օրը գոյություն չի ունեցել, այս տողերը կարդալուց և էջը փակելուց հետո սրանք այլևս գոյություն չեն ունենա: Ապագան էլ գոյոություն չունի, քանի որ ժամանակը չի կարող հետևում կամ առաջ լինել, ինչպես պնդում էր Սուրբ Ավգուստինը: Կամ օրինակ` բուդդիզմ ուսումնասիրող գիտնական Ֆյոդոր Սչերբացկոյը ասում է. «Այն ամենը, ինչ անցյալում է և որ ապագայում է, գոյություն չունի, ամեն ինչ մտացածին է, բացակա, անիրական, և միակ իրականությունը ներկա ժամանակն է»:

5.Հավերժականություն

Alethiometer-Pocketwatch

Հավերժականությունը պրեզենտիզմին հակադարձող տեսություն է: Ըստ այս փիլիսոփայական տեսության` ժամանակը մի քանի շերտեր ունի, և բոլոր այդ շերտերը գոյություն ունեն միաժամանակ և այն, թե կոնկրետ որ ժամանակահատվածն է տեսնում մարդը, կախված է, թե որ շերտում կամ հարթությունում է նա կանգնած: Ըստ այս տեսության` ստացվում է, որ դինոզավրերը, Երկրորդ համաշխարհային պատերազմը և օրինակ հենց դուք գոյություն ունեք միաժամանակ, սակայն կարող եք երևալ միայն հատուկ կետից դիտարկվելու դեպքում: Այս ամենը ենթադրում է, որ իրականում ամեն ինչ արդեն իսկ կանխորոշված է, և մեր ազատ ընտրության հնարավորությունը ուղղակի պատրանք է:

4.Անոթի մեջ դրված ուղեղ

Screen Shot 2013-04-15 At 7.50.40 Pm

Ըստ որոշ գիտնականների ու փիլիսոփաների` գոյություն ունի արտաքին աշխարհ, որն էլ ինչ-որ կերպ կառավարում է մեր աշխարհը: Այս տեսության հետևորդները, սակայն, դժվարանում են փորձարկումներ անել և ապացուցել տեսությունը:
Եկեք պատկերացնենք. մենք ուղղակի անոթի մեջ դրված ուղեղներ ենք, և մեր ընկալումները կառավարվում են այլմոլորակայինների կամ ինչ-որ գիտնականների կողմից: Ինչպե՞ս մենք կարող ենք հաստատ իմանալ սրա մասին: Եվ կամ ինչպե՞ս կարող եք ապացուցել, որ այս պահին դուք ինչ-որ մեկի կողմից չեք կառավարվում:
Այս տեսությունը Ռենե Դեկարտի այն մտքին է հարում, թե մենք ոչինչ չենք կարող համարել գոյություն ունեցող իրականություն` բացի մեր գիտակցությունից: Այս ամենը թվում է, թե վերցված է «Մատրիցա» ֆիլմից, և դա այդպես է թվում, որովհետև ֆիլմի սցենարը գրվել է հենց այս տեսության հիման վրա:

3. Բազմակի զուգահեռ աշխարհներ

Multiverse

Շատերդ միգուցե լսած լինեք զուգահեռ աշխարհների կամ զուգահեռ տարածությունների մասին: Այս տեսության համաձայն` գոյություն ունեն բազմաթիվ այսպիսի զուգահեռ աշխարհներ, որոնք շատ նման են մերին:
Զուգահեռ այս աշխարհները այլընտրանքային իրականության ենթադրյալ հնարավորություններ են ներկայացնում իրենցից: Օր.` հնարավոր է զուգահեռ այդ աշխարհներից մեկում դուք արդեն սպանվել եք դինոզավրերի կողմից, իսկ մյուսում հզոր դիկտատոր եք, իսկ մյուսում էլ դեռևս չեք ծնվել:

2.Գեղարվեստական իրականություն

48564 20- 20Cyclops 20Dc 20Marvel 20Spider-Man 20Superman 20Wolverine 20X-Men Large

Բազմակի զուգահեռ աշխարհների տեսության հետ կապված ամենահետաքրքիր միտքն այն է, որ գեղարվեստական կերպարները իրականում գոյություն ունեն: Վերցնենք օրինակ Սուպերմենին. այսպես, շատ հնարավոր է, որ բազմակի զուգահեռ աշխարհներից մեկում այս կերպարն իսկապես գոյություն ունի: Կամ այն, ինչ մենք գրքերում ենք կարդում, զուգահեռ աշխարհներից մեկում իրականում տեղի է ունենում:

1.Ֆենոմենալիզմ

The-Human-Eye

Ֆենոմենալիզմը փիլիսոփայական տեսություն է, ըստ որի` ամենը ինչ գոյություն ունի այնքան ժամանակ, քանի դեռ մենք ընկալում ենք դրանք: Այլ կերպ ասած` ձեր համակարգիչն օրինակ գոյություն ունի այնքան ժամանակ, քանի դեռ դուք կարծում եք, որ այն կա: Չկա ըմբռնումն ու ընկալումը` չկա գոյությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել