Հասկացաք, չէ՞, որ գիժ չի , այլ իրեն գժի տեղ է դրել։
Այսինքն, վաղը ասելու է, որ ինքը դավաճան չի, այլ ընդամենը գիժ է, չհասկանալով է կապիտուլյացվել ու հազարավոր զոհեր տվել։ Որ ինքը մեղավոր չի, մեղավորը գեներալներն են, որ ենթարկվել են գժի խոսքին։
Հետո էլ, վաղն ասելու է, թե ինքը գիժ է, իսկ գժին դատ չի հասնում, գիժը հանցանք ու մեղք չի կարող գործել, որովհետեւ գիժն անմեղսունակ է։
Հետո էլ, տատիկները սիրում են իրենց գժուկին՝ անկախ ամեն ինչից, ու պապիկներն էլ խանդաղատանքով են վերաբերվում գյուղի юродивый-հիմարիկին։
Նիկոլը շարունակում է Հայրենիքը հանձնել իր լավ հաշվարկված «գժությամբ»։ Էդպես գիժ-գիժ հիմա էլ ատելություն է բորբոքում հասարակության մեջ, խոսելով քաղաքացիական վրեժի, քաղաքացիական սուտենյորների, շինելու եւ վենդետայի մասին։ Այսպես գիժ-գիժ էլ վաղը բախումներ է հրահրելու, որպեսզի այդ ֆոնին՝ մինչ մարդիկ զբաղված կլինեն «գժի» հրահրած բախումներով, Ադրբեջանը մխրճվի մեր տարածք ու կկառուցի իր միջանցքը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aghasi.yenokyan/posts/4257572864303805
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել