1in.am-ը գրում է.

Արմավիրի` կարկուտից տուժած համայնքներին օգնելու համար փոխանցումներ կատարելու վերջնաժամկետը օգոստոսի մեկն էր, բայց այն երկարաձգվել է մինչ երեկ: Բնական աղետներից տուժած գյուղացիներին օգնության հիմնադրամը հայտնել է, որ ընդհանուր առմամբ հավաքվել է 240 մլն 539 հազար 700 դրամ: Միայն պետք է նշել, որ կարկուտի պատճառած վնասը գնահատվել էր 25 մլրդ դրամ:

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին տեղացած կարկուտի հետևանքով տուժել են մարզի 46 համայնքների 12811 հողօգտագործողներ և վնասի աստիճանը կազմել է 50-100 տոկոս:
 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել