ԶՈՄԲԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
• Տեսե՞լ եք այս տեսանյութը։ Զարմացե՞լ եք։ Իսկ կզարմանա՞ք, եթե ասեմ, որ Նոր Հաճնում Հայաստան դաշինքի անդամ Գեղամ Նազարյանին մի ագրեսիվ նիկոլական ասել է՝ «մենք ոչ մի զոհ չունենք, դուք եք խաբում, էդ սաղ գերեզմաններն անցած կռվից են»։ Զարմացա՞ք…
• Դուք զարմանում եք, որովհետև 20-րդ դարի մոդերնիստական ռոմանտիզմի իներցիան մինչ օրս մեզ բոլորիս համոզել է, թե մարդը բանական էակ է։ Մարդը բանական էակ չէ։ Գիտե՞ք, թե 1997 թ․-ին Լիբերիայում միջազգայնորեն կազմակերպված ամենաթափանցիկ ընտրությունների ժամանակ հաղթող թեկնածուն, որը քաղաքացիական պատերազմի հանցագործ էր, ինչ կարգախոսով էր մասնակցում։ Նա մասնակցում էր՝ «նա սպանել է իմ հորը, նա սպանել է իմ մորը, բայց ես ընտրում եմ նրան» կարգախոսով։ Այդ թեկնածուն ընտրվեց 75%-ով…
• Մարդը բանական էակ չէ։ Մարդու ուղեղի մտածողական հատվածը՝ պրեֆրոնտալ կորտեքսը, որը նրան տարբերում է մյուս անասուններից, էվոլյուցիոն առումով ուղեղի ամենաերիտասարդ հատվածն է, ուստի ամենաանարդյունավետ աշխատողն է և մեծապես ազդվում է ուղեղի ավելի հին՝ զգացական հատվածներից։ Այս է պատճառը, որ քարոզչության միջոցով մարդուն հնարավոր է համոզել ամեն ինչ, կրկնում եմ՝ ԱՄԵՆ ԻՆՉ, անգամ, որ իր հարազատ մայրն իր մայրը չէ։ Պետք է պարզապես տեխնոլոգիապես ճիշտ ազդել վախի բնազդի վրա և ճիշտ ուղղորդել ատելության բնազդը։ Այդքան բան։
• Ու կհաղթի այն ուժը, որը կարողանում է կառավարել բնակչության վախերը և ճիշտ ուղղորդել ատելությունը։ Սրանք, և ո՛չ սերը, այս աշխարհում ամենազորավոր շարժիչ ուժերն են։ Ադրբեջանը կարողացավ դա անել, Հայաստանը չկարողացավ։ Հայաստանում օտարահպատակ ուժերը կարողացան այդ վախերն ու ատելությունն ուղղորդել դեպի երկրի ներս, ոչ թե դուրս։ Իսկ կապիտուլյանտը սա հասկանում է, դրա համար այսօր արդեն բացառապես սպառնալիքի ու շանտաժի լեզվով է խոսում…
• Ցավում եմ, եթե հիասթափվեցիք, բայց մարդը բանական էակ չէ, մարդը վախերով ու ատելությամբ դյուրությամբ կառավարելի անասուն է։ Վա՜յ այն քաղաքական ուժերին, որ չեն հասկանա սա և կփորձեն դիմել մարդու «ռացիոնալությանը»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել