«Հրապարակ»-ը գրում է.
«Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախկին նախագահ Արտյուշա Ղուկասյանը, ով 2 տարի ղեկավարեց ԲՈՀ-ը, նեղ միջավայրում ասել է, որ փորձել է դիմադրել և ամեն տգետի դիսերտացիան չհաստատել։ Այսօր միայն մի դիսերտացիայի հաստատումն է ծանրացել խղճին, և ափսոսում է, որ զիջել է։ Մի պաշտոնյա քաղաքագիտությունից դիսերտացիա է ներկայացրել, որը, պարզվել է, ամբողջովին պլագիատ է. ռուսական մի ատենախոսության մեջ «Ռուսաստան» բառը փոխարինել է «Հայաստան»–ով ու ներկայացրել։ Մինչդեռ քաղաքագիտական առումով հայկական ու ռուսական իրականությունները շատ տարբեր են։ Գրագողությունն իրենք բացահայտել են, բայց իշխանական ճնշման տակ գրագողն ստացել է գիտական կոչումը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել