«Առավոտ»-ը գրում է.
«Արարատի մարզի ոստիկանության բաժնում այս տարվա հուլիսից նյութեր են նախապատրաստվում Դարակերտի Դավիթ Լադոյանի անվան միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհու հետ կապված։ Լրատվամիջոցների փոխանցմամբ, 6-րդ դասարանի աշակերտ Գևորգ Սարուխանյանը կորցրել է տեսողությունը, քանի որ, ըստ նրա, մաթեմատիկայի ուսուցչուհի Սուսաննա Գալոյանը մատանիով հարվածել Է աչքին։
Aravot.am-ը ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանին խնդրեց գնահատական տալ կատարվածին և հետաքրքրվեց, թե ինչ է սպասվում ուսուցչին։
«Դարակերտի դպրոցի դեպքի հետ կապված ԿԳ նախարարությունը կապվել է Արարատի մարզի կրթության վարչության պետի հետ, ինչպես նաև դպրոցի տնօրենի հետ, նշել ենք, որ գործը գտնվում է քննչական վարույթում, քննություն է անցկացվում և ոստիկանության եզրակացությունից հետո կձեռնարկվեն միջոցներ, եթե իսկապես կատարվել է նման դեպք, ապա ուսուցիչն անպայման կպատժվի»,– ասաց ԿԳՆ հանրակրթության վարչության պետը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: