Արդեն մի քանի օր է, որ տեղս չեմ գտնում հայտնի աբովյանական ֆոտոներից ու տեսաերեզից հետո։ Բայց հիմա այլ բանի մասին է խոսքը։ Սեպտեմբերի 29-ից հետո, երբ առաջին անգամ վերադարձա Երևան և ունեի մեկ օր այստեղ, այդ օրը 4 լրատվականների մոտ էի հրավիրված, և բոլոր տեղերում մի միտք անպայման շեշտում էի` անանում եղբայրական զինվորի գերեզման ունենալի անխուսափելիության մասին։ Դրա անհրաժեշտության մասին և նախաձեռնության մեկ անգամ չեմ ասել կամ խորհուրդ տվել ինչպես ԱԺ պատգամավորների, այնպես էլ պետական լրահոսի պատասխանատուններին, կուզեք ՊԱԿ անվանեք, կուզեք լրատվական կենտրոն, դե գործընկեր փորձագետներին էլ ասել ու ասել եմ, պետական այրերի և չինովնիկներին էլ հետը։
Այո, հայրենական պատերազմների անբաժանելի հետևանք է անանուն հերոսի հուշարձանը։ Պատկերացրեք եթե պետական մտածելակերպ ունենային, ապա վստահ եմ, որ Եռաբլուրում կունենայինք արդեն այդ արձանը, իսկ ԴՆԹ-ների ճշրգրտումից, երբ էլ տվյալները լինեին, անուները կդաջվեին հերոսական հուշարձանի պատին։ Հուսամ հասկանաի է, թե ինչ դա կտար մեր հիշատակի և ընտանիքների հիշատակի հարգանքի համար։
Բայց, ունեցանք այն ինչ ունեցանք։ Հուսամ, որ հունիսի 21-ից հետո գաղափարը կյանքի կկոչվի, չնայած եթե վաղն էլ սկսեն անել միայն ուրախ կլինեմ մեր անմահացած հերոսների մատուցած ծառայության համար։
Կներեք ձգացմունքայնությանս համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել