Պատերազմից կես տարի անց զոհված զինվորների մասունքները չեն հանձնվել ընտանիքներին։ Ավելին՝ դրանք պահում են դիահերձարանների նկուղների հատակին։
Պատերազմից կես տարի անց իշխանությունը չի կարողանում հետ բերել 200-ից ավելի հայ ռազմագերիներին։ Ավելին՝ նրանց Ալիեւը դատում է՝ որպես ռազմական հանցագործների։
Պատերազմից կես տարի անց հայտնի չէ անհետ կորածների թիվը։ Պարզ չէ, քանիսն են զոհվել, քանիսն են գերեվարվել, քանիսի մասունքները կան ու չկան։
Թշնամին 23 օր է զորք է մտցրել Հայաստանի սահմաններից ներս՝ սպանում, գերեվարում, սպառնում է հայ զինծառայողներին։
Այն, ինչ նկարագրեցի դրանք մեր օրակարգի հրատապ լուծելու հարցերն են։ իսկ ինչո՞վ է զբաղվել այս 6 ամսվա ընթացքում իշխանությունը։ Նայեք լուսանկարին ու կտեսնեք՝ էժան, փնթի, մանր-մունր խարդավանքներով, կլոունությամբ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zohrab.haroyan/posts/4697778926915575
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել