Կոլումբիայի համալսարանի գիտնականներն ստեղծել են ռոբոտի, որն ունակ է կրկնօրինակելու մարդու էմոցիաները։ Ռոբոտին կոչել են Եվա։ Ըստ այն մշակողների՝ էմոցիաներ ցույց տվող ռոբոտն ավելի մեծ վստահություն կառաջացնի մարդկանց շրջանում։

Ռոբոտի մեջ ներկառուցված է տեսախցիկ, որը նկարահանում է զրուցակցի դեմքը, ուսումնասիրում տվյալները, ապա ռոբոտի գանգի մեջ գտնվող շարժիչները շարժում են մալուխները, որոնք ամրացված են ռոբոտի դեմքի փափուկ հյուսվածքի կետերին։ Եվայի արսենալում վեց հիմնական էմոցիա կա. բարկություն, զզվանք, վախ, թախիծ, ուրախություն և զարմանք։ Եվան կարող է նաև էմոցիաների խառնուրդ արտահայտել, օրինակ՝ ուրախություն զարմանքի հետ։

Էմոցիաների տարբեր համակցություններ ստանալու համար գիտնականները ռոբոտին «ստիպել են» կամայականորեն շարժել մկանները։ Բոլոր կոմբինացիաները տեսաձայնագրվել են, ուսումնասիրվել, ընտրվել են լավագույն տարբերակները, որոնք առավել նման են մարդկային էմոցիաներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել