Մեջքը ուղիղ չպահել
Մեջքը ծուռ պահելը ավելի վնասակար է առողջությանը, քան թվում է շատերին: Բացի նրանից, որ դրա հետևանքով ցավեր են առաջանում մեջքի ու վզի շրջաններում, նաև էական շնչառական խնդիրներ են առաջ գալիս: Չափից երկար ու հաճախ կուզ նստելը կարող է բերել ձեր թոքերի ծավալի 30 տոկոսով նվազման:
Ամբողջ օրը նստած վիճակում անցկացնել
Կանայք, ովքեր ամեն օր 6 ժամից ավել են նստած մնում, 40 տոկոս հավանականությամբ ավելի շուտ են մահանում, քան կանայք, ովքեր 3 ժամից քիչ են նստում: Տղամարդկանց դեպքում նույնօրինակ ցուցանիշը կազմում է 20 տոկոս: Նստած դիրքում երկար մնալն առաջացնում է մետաբոլիկ սինդրոմի և սրտի կաթվածի ռիսկ:
Շատ արագ ուտել
Սննդի չափից արագ ընդունումը կարող է բերել ստամոքսի խնդիրների և գազերի կուտակման: Բացի դրանից` պահանջվում է մոտ 20 րոպե, որպեսզի ձեր ստամոքսը հաղորդի ուղեղին, որ դուք կուշտ եք, ուստի եթե արագ-արագ եք ուտում, կա հավանականություն, որ դուք ավելորդ քաշ էլ կարող եք հավաքել: Արագ ուտող տղամարդիկ 84 տոկոս, իսկ կանայք գրեթե հարյուր տոկոս հավանականությամբ ավելորդ քաշի խնդիր են ունենում:
Քիչ քնել
Եթե մարդը օրական 6 ժամից պակաս է քնում, նա ուղղակիորեն նվազեցնում է իր կյանքի տևողությունը, քանզի այդ կերպով նա նպաստում է տարատեսակ սրտային հիվանդությունների առաջացմանն ու գերհոգնածության ի հայտ գալուն:
Չափից շատ աշխատել
Բրիտանիայի քաղծառայողների շրջանում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ այն մարդիկ, ովքեր աշխատում են 10 ժամ և ավել, 60 տոկոսով ավելի են հակված սրտի կաթվածի և այլ սրտանոթային հիվանդությունների, քան մարդիկ, ովքեր աշխատում են 7 ժամանոց աշխատանքային գրաֆիկով:
Արևային լոգանք
Այն կանայք, ովքեր բնական արևային լոգանք հաճախ են ընդունում կամ ամիսը մեկ անգամից ավել են այցելում SPA սալոններ, 55 տոկոսով ավելի հակված են մելանոմա ձեռք բերելու, քան նրանք, ովքեր ավելի զուսպ են այս առումով:
Չափից շատ միս ուտելը 13 տոկոսով ավելացնում է կյանքին անժամանակ հրաժեշտ տալու հավանականությունը:
Ալկոհոլի չարաշահումը, որը հատուկ է հատկապես տղամարդկանց, բերում է արյան ճնշման խնդիրների, ինչպես նաև լյարդի և սրտանոթային հիվանդությունների:
Հեռուստացույցի առջև անցկացված ձեր ամեն մի ժամը կարճացնում է ձեր կյանքը 22 րոպեով:
Միջին ծխողի կյանքը կարճանում է մոտ 10 տարով:
Պարտքերով ապրելն ունենում է նույն ազդեցությունը, ինչ օրական 15 հատիկ ծխախոտ ծխելը:
Չնախաճաշող մարդիկ 4.5 անգամ ավելի հակված են գիրության, քան նրանք, ովքեր միշտ նախաճաշում են:
Սակայն ամեն ինչ այդքան տխուր չէ, և մեր սննդակարգում ու սովորություններում կարող են լինել նաև դրական բաներ: Օրինակ.
Գինին խելամիտ քանակությամբ օգտագործողները հավելյալ պաշտպանություն են ձեռք բերում արյան ճնշման խնդիրներից, կաթվածներից ու սրտանոթային խնդիրներից, շնորհիվ խաղողի կաշվի մեջ պարունակվող օրգանական ու քիմիական նյութերի: Պարզապես պետք է հիշել, որ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, իսկ չափը տղամարդկանց դեպքում օրական ոչ ավել, քան երկու բաժակն է, իսկ կանանց համար՝ ոչ ավել, քան մեկ բաժակը:
Սև շոկոլադի սիրահարները ևս կարող են ուրախանալ, որովհետև շոկոլադը նվազեցնում է քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը, ինչպես նաև դրական ազդեցություն ունի անոթների ու արյան շրջանառության վրա:
Մեդիտացիան ևս շատ առողջարար հատկություն ունի: 6-9 ամիս պարբերաբար մեդիտացիա անելով` դուք նվազեցնում եք սրտանոթային հիվանդությունների հավանականությունը 11, իսկ կաթվածների հավանականությունը՝ մինչև 15 տոկոսով:
Ծիծաղելը մոտ 20 տոկոսով լավացնում է արյան շրջանառությունը, նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների ծագման հավանականությունը, ինչպես նաև ավելացնում է մեր օրգանիզմի դիմադրողականությունը:
Սեքսը ևս առողջարար է, հատկապես տղամարդկանց համար: Ապացուցված է, որ շաբաթական երեք անգամից ավելի հաճախ սեքսով զբաղվող տղամարդիկ 50 տոկոսով ավելի քիչ հավանակնությամբ կարող են ուղեղի կաթված ունենալ: