Այսօր Գյումիում մի շատ հետաքրքիր բան կատարվեց. Տեղի ունեցավ հասարակական քննարկում, որի ընթացքում քննարկվեցին երեք հարցեր. Հրապարակի Եղևնիների հետագա ճակատագիրը, Գյումրու օրհներգի ընտրություն և քաղաքի կարգախոսի որոշում: Չեք պատկերացնի, թե ինչպիսի քաղաքակիրթ ու հանգիստ քննարկումներ ծավալվեցին, տրամագծորեն տարբեր տեսակետներ ունեցող մարդիկ շատ հանգիստ ներկայացրին իրենց տեսակետները և իրենց շնորհակալությունը հայտնեցին Գյումրու քաղաքապետարանին ու քաղաքապետին նման քնարկումներ կազմակերպելու համար: Միանգամից ասեմ, որ քննարկումների արդյունքներն ամփոփելուց հետո քաղաքապետի հանձնարարությումբ փոխքաղաապետը հայտարարեց, որ եղևնիների հարցը կարելի է փակված համարել և ծառերը կմնան իրենց տեղում: Շատ հաճելի էր տեսնել արդեն լրջորեն փոխված ու ժողովրդավար Գյումրի, որտեղ հասարակությունն է որոշում իր քաղաքի ապագան: ՕՐԻՆԱԿ ՎԵՐՑՐԵՔ...



