Shamshyan.com-ը գրում է.

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ավարտված հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանը նվաճեց երկու ոսկե մեդալ, հայտնում է ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը: Մրցումների առաջին իսկ օրը հունահռոմեական ըմբիշներ Կարեն Ասլանյանը (60 կգ) եւ Կարապետ Չալյանը (74 կգ) հաղթելով բոլոր մրցակիցներին` նվաճեցին աշխարհի չեմպիոնի կոչումը: 60 կգ քաշային Կարեն Ասլանյանը վճռորոշ գոտեմարտում բացահայտ առավելությամբ՝ 7:0 հաշվով հաղթելով թուրք Բասար Էնեսին` նվաճեց աշխարհի երիտասարդների չեմպիոնի տիտղոսը: Կարապետ Չալյանը եզրափակչում 3:0 հաշվով առավելության հասավ ուկրաինացի Անդրեյ Անտոնյուկի նկատմամբ և Եվրոպայի չեմպիոնի կոչմանն ավելացրեց նաև աշխարհի ոսկին: Թիմային խաղում Հայաստանի հավաքականը 47 մասնակից երկրների հետ պայքարում գրավեց 5-րդ տեղը:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել